ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Անկարան 24 ժամ ունի՝ զորքերը դուրս բերելու համար»

«Անկարան 24 ժամ ունի՝ զորքերը դուրս բերելու համար»
08.12.2015 | 12:54

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին Անկարայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերն Իրաքից՝ հայտարարելով, որ 24 ժամ ունի՝ մինչև հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացնելը: Դեկտեմբերի 6-ին Իրաքի վարչապետը հայտարարել էր, որ երկրի իշխանություններն իրավունք ունեն դիմել հնարավոր ցանկացած միջոցի, ներառյալ՝ ՄԱԿ-ի ԱԽ դիմելը, եթե թուրքական զորքերը 48 ժամում չլքեն երկրի տարածքը: Հեյդար ալ-Աբադին սուտ է կոչել Իրաք զորքեր մտցնելու շուրջ Բաղդադի հետ համաձայնություն ձեռք բերելու մասին Թուրքիայի հայտարարությունները: Նա նշել է, որ Բաղդադը կտրականապես դեմ է Իրաքում օտարերկրյա ցանկացած զորքերի ներկայությանը և ավելի վաղ մերժել է համաշխարհային և տարածաշրջանային տերությունների առաջարկները:
Իրաքյան իշխանությունների տվյալներով, դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային գումարտակը մտել է իրաքյան Նայնավա նահանգ՝ ահաբեկիչների դեմ պատերազմող քրդական ժողովրդական ջոկատների մարտիկներին պատրաստելու պատրվակով:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ